Երեխայի սնուցումը
Նորածին երեխաների սնուցումը
Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ արտադրության համար, նպաստում է արտաքին միջավայրի պայմաններին նորածինների լավ հարմարվելուն։
Հասուն առողջ նորածինների համար սահմանվում է սնուցման ռեժիմ՝ օրվա ընթացքում 6 կերակրում, 3,5 ժամյա ցերեկային և 6,5 ժամյա գիշերային ընդմիջումներով։ Թույլ ծծոդ և մարմնի փոքր զանգվածով երեխաներին նշանակվում է օրվա ընթացքում 7 կերակրում՝ 3 ժամյա ընդմիջումով։
Կյանքի առաջին 7-8 օրերին երեխայի սննդի օրաբաժինը հաշվում են Ա.Ֆ. Տուրի բանաձևով. 70-ը կամ 80֊ը բազմապատկում են ո-ով, որտեղ՝ ո-ը նորածնի կյանքի օրերն են (70 գործակիցը կիրառվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր ծնվել են 3200 գ-ից պակաս զանգվածով, 80-ը՝ 3200 գ և ավելի զանգվածով), կամ Գ.Ի. Զայցևայի բանաձևով, ծնվելու պահին մարմնի զանգվածի 2%-ը բազմապատկվում է ո-ով (n-ը նորածնի կյանքի օրերն են)։ Նորածնի կյանքի տասներորդ օրը նրա ստացած կաթի քանակությունը հասնում է 20% ֊ի (2% x 10) կամ` ծնվելու պահին մարմնի զանգվածի 1/5-ին, և այդքան էլ մնում է նորածնային շրջանի ողջ ընթացքում։
Յուրաքանչյուր կերակրման ժամանակ երեխային պետք է տալ միայն մեկ կուրծքը, ուշադրություն դարձնելով, որ կուրծքը լրիվ դատարկվի։ Եթե մնում է մնացորդային կաթ, այն պարտադիր պետք է կթելով դատարկել։ Կերակրման տևողությունը 20-30 րոպեից չպետք է անցնի։ Եթե երեխան այդ ընթացքում կաթ քիչ է ծծում (ինչը որոշվում է կերակրումից առաջ և հետո կշռելով), ապա անհրաժեշտ է մնացորդային կաթը կթել և երեխային մինչև վերջ կերակրել գդալով։ Եթե երեխայի կյանքի առաջին շաբաթվա վերջում պարզվում է, որ մոր կաթը քիչ է, ապա անհրաժեշտ է օգտագործել դոնորական կաթ, ցանկալի է՝ չեռացրած վիճակում կաթի հականեխիչ հավաքման և սառը պայմաններում ոչ երկարատև պահելու դեպքում։
Որոշակի դժվարություններ են ծագում երկվորյակներին կերակրելիս։ Երեխաներին կուրծք են տալիս հերթականությամբ։ Նախ կերակրում են ավելի անհանգիստ երեխային։ Երկրորդ երեխային սկզբում պետք է կերակրել նույն կրծքով՝ վերջինս լրիվ դատարկելու համար, իսկ հետո՝ մոտեցնել մյուս կրծքին։ Հաջորդ կերակրումը հարկավոր է սկսել այն կրծքից, որից կերակրել էին երկրորդ երեխային։ Սովորաբար երկվորյակներին կերակրելիս մոր կաթը չի բավարարում, և երեխաները կարիք են զգում լրացուցիչ դոնորական կաթի կամ կաթնախառնուրդների (հարմարեցված)։ Պետք է հաշվի առնել, որ ավելի թույլ երեխան կարիք է զգում կրծքի կաթի ավելի մեծ քանակության։
03.08.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ